Էրդողանը 2-րդ փուլով վերընտրվեց Թուրքիայի նախագահ

Էրդողանը 2-րդ փուլով վերընտրվեց Թուրքիայի նախագահ

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլի ընտրությունների ավարտին քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։

Նշենք, որ սա ընտրությունների երկրորդ փուլն էր, քանի որ առաջին փուլում՝ մայիսի 14–ին, ոչ մի թեկնածու չէր հավաքել 50 տոկոսից ավելին։

Էրդողանին ընտրվելու կապակցությամբ առաջինը շնորհավորել են Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Էրդողանին վերընտրվելու առթիվ շնորհավորել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հավելենք, որ Էրդողանը Թուրքիայի ղեկավարն է 2002թ-ից ի վեր։ Այս ընտրություններով նա հնարավորություն կստանա ղեկավարել Թուրքիան մինչև 2028թ-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում