Ռումենիգե. «Բորուսսիայի» համար բարդ է լինելու Ռոյսին պահելը
29/07/2014 11:17
Նմանատիպ
«Բավարիայի» գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` մյունխենյան ակումբը ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերը:
«Ռոյսի տրանսֆերը գնելու լուրերը հիմք չունեն: Նա կարող է հեռանալ «Բորուսսիայից» 2015 թվականից հետո: Սակայն, ամեն դեպքում, ըստ իս, «Բորուսսիայի» համար բարդ է լինելու Ռոյսին պահելը: Շատ թոփ-ակումբներ են ցանկանում գնել նրան»,-Ռումենիգեի խոսքը փոխանցում է «Die Welt»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բավարիան» գնել է «Բորուսսիայի» երկու առաջատար ֆուտբոլիստի` Մարիո Գյոտցեին և Ռբոերտ Լևանդովսկուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում