Սերենա Ուիլյամսն առաջին անգամ պատմել է իր հիվանդության մասին

Սերենա Ուիլյամսն առաջին անգամ պատմել է իր հիվանդության մասին

Աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը Սթենֆորդի մրցաշարի մեկնարկից առաջ խոսել է իր հիվանդության մասին, որի պատճառով տարօրինակ պայմաններում դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարից։

-Սկզբում տարօրինակ էր, իսկ հետո արդեն վախեցա։ Ես միանգամից չհասկացա, թե ինչքան վատ եմ։ Տարօրինակ է թվում, բայց ես միշտ եմ այդպիսին, երբեք չգիտեմ՝ երբ է պետք ասել՝ «Բավական է»։

Ինձ Վինուսն սկսեց ասել, որ դուրս գամ, քանի որ քիչ է մնում ընկնեմ։ Ասում էր, որ ինքն ավագն է, ուրեմն պետք է ամեն ինչ իր ասելով լինի։ Կարծեմ նույնիսկ հրեց ինձ։ Իսկ ես պատասխանեցի, որ դա զուգախաղ է, ընդամենը կորտի կեսում եմ լինելու, ես կկարողանամ։

Հետո այդ հանդիպումը նայելիս ինքս ինձ չէի ճանաչում։ Արդեն խաղից հետո շատ վատ էի զգում։ Դա ինձ անգամ հիշեցրեց այն հիվանդությունը, որն ունեցել եմ մի քանի տարի առաջ։ Ես իսկույն հետազոտության գնացի։

Հետո պատրաստվում էի մասնակցել Բաշտադի մրցաշարին, սակայն մայրս դա լսելով այնպես նայեց վրաս, որ մտափոխվեցի։

Ես ինքնաբուխ կերպով գնացի Խորվաթիա, և շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց։ Դա հրաշալի էր։ Այնտեղ ես վազում էի և լողում օվկիանոսում։ Փորձում էի հնարավորինս հեռու մնալ շնաձկներից։ Շնաձկներին կեր դառնալ չուզենալը լավ մոտիվացիա է,-ասել է 32-ամյա մարզուհին։

Նա նաև պատմել է, որ անցյալ շաբաթ Տորոնտոյում մարզվել է, քանի որ այնտեղ մասնակցում էր ֆիլմի նկարահանման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում