Դունգա. Նեյմարի նպատակը պետք է լինի ֆուտբոլը, ոչ թե մարքեթինգը

Դունգա. Նեյմարի նպատակը պետք է լինի ֆուտբոլը, ոչ թե մարքեթինգը

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան վճռականորեն ցույց է տվել, որ չի հանդուրժելու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի՝ հավաքականի հետ գտնվելու ընթացքում սեփական ապրանքանիշը գովազդելը։

Դունգան ոգևորված չէ Նեյմարի ինքնագովազդով և սանրվածքի հաճախակի փոփոխությամբ։

-Նեյմարը ընդօրինակման համաշխարհային օրինակ է, բայց մենք չենք ուզում, որ թիմը խաղա նրա համար, այլ ցանկանում ենք Նեյմարին տեսնել թիմի համար խաղալիս։ Բրազիլիան ստիպված է լինելու այնպիսի կառուցվածք մշակել, որը Նեյմարին կփոխի։

Բոլոր ֆուտբոլիստների հիմնական նպատակը պետք է լինի ազգային հավաքականը։ Նրանք պետք է զբաղվեն ֆուտբոլով, ոչ թե մարքեթինգով։

Երբ Նեյմարը հարցազրույց է տալիս, նա պետք է ազգային թիմի խորհրդանիշով գլխարկ դնի կամ չդնի ընդհանրապես, բայց ոչ մի դեպքում չպետք է հանդես գա սեփական լոգոյով գլխարկով։ 

Ես չեմ ուզում, որ իմ ֆուտբոլիստներն զբաղվեն իրենց մազերով, երբ ազգային հավաքականի հետ են։ Նրանք կարող են դա անել Բրազիլիայի հետ գտնվելուց առաջ կամ հետո։ Նրանք պետք է կենտրոնանան միայն այն ամենի վրա, ինչ դաշտում է տեղի ունենում,-հայտարարել է Դունգան «Globo»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում