Նազիկ Ամիրյան. Մասնակիցները բողոքում էին միայն շոգ եղանակից

Նազիկ Ամիրյան. Մասնակիցները բողոքում էին միայն շոգ եղանակից

Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության ընթացքում մասնակիցների համար միակ անհարմարությունը եղել է շոգ եղանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:

«Բոլոր երկրների ներկայացուցիչները լավ տպավորություններ ունեին, և առանձնահատուկ խնդիրներ չեղան: Մեր հյուրերը բողոքում էին միայն շոգ եղանակից. արևին չէին դիմանում»,-ասաց Ն. Ամիրյանը:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ կազմակերպչական հարցերում նույնպես ամեն ինչ հարթ է ընթացել:

Մրցումներն ընաթացան՝ ըստ գրաֆիկի, կազմկոմիտեն կատարեց այն բոլոր միջոցառումները, որ նախապես նշված էր և պետք է կատարեր, և ենթադրում եմ, որ միջազգային մրցավարի գնահատականը ևս դրական կլինի»,-նշեց Ն. Ամիրյանը:

Եվրոպայի առաջնությունն անցկացվել է հուլիսի 21-26-ը «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում: Մասնակցել են 39 երկրների մոտ 370 մարզիկներ, իսկ ընդհանուր հյուրերի թիվը 400-ից ավելի է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում