«Միլանը» կփորձի ձեռք բերել Քեմփբելին
29/07/2014 16:24
Նմանատիպ
«Միլանը» չի հրաժարվել «Արսենալի» հարձակվող Խոել Քեմփբելին ձեռք բերելու մտքից, սակայն չի ցանկանում նրա տրանսֆերի դիմաց վճարել լոնդոնցիների պահանջած 13 մլն ֆունտ ստեռլինգը:
Ռոսոներիները ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել վարձակալական հիմունքներով՝ հետագայում նրա տրանսֆերն ամբողջությամբ գնելու հնարավորությամբ:
Կանոնիրների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հարձակվողի հետ հույսեր չի կապում և պատրաստ է հրաժարվելու վերջինիս ծառայություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում