Ալեգրի. Վիդալը կմնա «Յուվեում»
29/07/2014 18:34
Նմանատիպ
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահեցրել է, որ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կշարունակի հանդես գալ թուրինյան թիմում: Այս մասին գրում է «Goal.com»-ը:
«Վիդալը կմնա, և նա երջանիկ է դրա համար: Ես խոսել եմ նրա հետ նրա մարզավիճակի մասին, և մենք ուրախ ենք, որ նա մնալու է»,-ասել է Ալեգրին:
Վիդալի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում