Որոշ մարզերում սպասվում է 30+ աստիճան․ Եղանակի տեսություն
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-31-ը, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մայիսի 29-ին, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-31-ը, հունիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 29–ի գիշերը եղել է 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան տաքություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում