Ուկրաինան հաղորդում է հասցված 97 օդային հարվածի մասին

Ուկրաինան հաղորդում է հասցված 97 օդային հարվածի մասին

Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը 97 օդային հարված են հասցրել Ուկրաինային, մասնավորապես՝ կիրառվել է 59 իրանական «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք (որոնցից 58-ը խոցվել է),ինչպես նաև համազարկային կրակի արձակման կայանքներից  39 հարձակում է իրականացվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։

Այս մասին մայիսի 29-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է korrespondent.net-ը։

«Ուկրաինայի ողջ տարածքում հրթիռային և օդային հարվածներ հասցնելու հավանականությունը մնում է մեծ»,- ասվում է առավոտյան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական ուժերը շարունակում են կենտրոնանալ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն ամբողջությամբ գրավելու փորձերի վրա, վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հետ են մղել 19 հարձակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում