Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի
29/05/2023 12:50
Նմանատիպ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի, վարակվածներից 3-ը հոսպիտալացված են, 98-ը դուրս են գրվել հվանդանոցից:
Տեղեկությունը հայտնում է է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 133-ը երեխաներ են, 52-ը` մեծահասակ: