Սաբելյան հեռանում է
29/07/2014 22:03
Նմանատիպ
Արգենտինական լրատվամիջոցները գրում են, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հրաժարվել է շարունակել իր աշխատանքը:
Երկրի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնը հույս ուներ 59-ամյա մասնագետին համոզելու, սակայն Սաբելյան հստակ պատասխանել է, որ չի ցանկանում մնալ հավաքականի ղեկին: Սպասվում է, որ Սաբելյան շուտով պաշտոնապես կհայտարարի հեռանալու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում