Դրոգբա. Ինձ դուր է գալիս Կոստայի բնավորությունը

Դրոգբա. Ինձ դուր է գալիս Կոստայի բնավորությունը

«Չելսի» վերադարձած Դիդյե Դրոգբան խոսել է թիմի նորեկ Դիեգո Կոստայի մասին:

-Տարիներ ի վեր հետևել եմ Կոստայի խաղին: Երբ առաջին անգամ տեսա նրա ելույթը, ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, հուսալիությունն ու այն, որ կարողանում է գոլ խփել: Նա հիանալի տեխնիկա ունի: Դիեգոյին դուր է գալիս, երբ հարգում են իրեն, ու դա շատ կարևոր է,-ասել է Դրոգբան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում