Գիտնականներին հաջողվել է խոնավ օդից էներգիա ստանալ

Գիտնականներին հաջողվել է խոնավ օդից էներգիա ստանալ

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներները ծակոտկեն նյութ են մշակել, որն ի վիճակի է խոնավ օդի միջոցով անընդհատ էլեկտրաէներգիա արտադրել։

Հետազոտության արդյունքները հրապարակված են Advanced Materials ամսագրում։

Սկզբում ապացուցվել է, որ էլեկտրաէներգիա կարող է առաջանալ խոնավ օդից՝ օգտագործելով Geobacter sulfurereducens բակտերիայից աճեցված սպիտակուցային նանոլարերը: Այս բակտերիան հայտնի է էլեկտրաէներգիա արտադրելու իր ունակությամբ և արդեն օգտագործվում է որպես մանրէաբանական վառելիքի բջիջ, որը քիմիական էներգիան (կենսաբանական թափոնները սպառելով) վերածում է էլեկտրականության։ Այնուամենայնիվ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ Air-gen էֆեկտը ունիվերսալ է տարբեր ծակոտկեն նյութերի համար։

Հարմար նյութերը պետք է բավարարեն միայն մեկ պահանջ՝ դրանց ծակոտիները պետք է լինեն 100 նանոմետրից պակաս: Դա պայմանավորված է նրանով, որ ջրի մոլեկուլի ազատ ուղին օդում, նախքան դրա բախվելը մեկ այլ մոլեկուլի, կազմում է մոտ հարյուր նանոմետր: Արդյունքում նյութի մակերեսը էլեկտրիֆիկացվում է, ինչպես որ տեղի է ունենում ամպրոպի ժամանակ։

Նանոծակոտկեն թաղանթների վրա հիմնված սարքը կարող է աշխատել շուրջօրյա՝ ցանկացած եղանակի, քանի որ օդը միշտ որոշակի խոնավություն ունի: Սա լուծում է կանաչ էներգիայի տեխնոլոգիաների հետ կապված խնդիրները, ինչպիսիք են հողմային տուրբինները կամ արևային մարտկոցները: Քանի որ սարքի հաստությունը պակաս է մարդու մազի տրամագծից, բիոֆիլմերը կարող են դրվել միմյանց վրա՝ արդյունավետորեն բարձրացնելով կիլովատ մակարդակում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը՝ առանց ավելացման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում