«ՊՍԺ»-ն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«ՊՍԺ»-ն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնայի» մարզչական անձնակազմը շարունակում է թիմի պաշտպանության կենտրոնական հատվածն ուժեղացնելու ուղիներ որոնել:

Նախորդ շաբաթ կատալոնական ակումբի ղեկավարությունն այդ նպատակով դիմել է «ՊՍԺ»-ին, ու 43 միլիոն եվրո առաջարկել պաշտպան Մարկինյոսի համար, սակայն փարիզյան ակումբը բացասական պատասխան է տվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարկինյոսը հայտարարել էր, որ դեմ չէ կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում