Վան Գալը գոհ է «Ինտերի» դեմ ընկերական հանդիպումից

Վան Գալը գոհ է «Ինտերի» դեմ ընկերական հանդիպումից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն «Ինտերի» դեմ ընկերական հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ վան Գալի սաները հաղթանակ տոնեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով` 5:3 հաշվով:

«Ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Մենք աչքի ընկնելու համար մի քանի լավ պահ ստեղծեցինք, իսկ «Ինտերը» միայն մեկ անգամ վտանգ ստեղծեց մեր դարպասի մոտ: Ցավալի է, որ մեր ստեղծած պահերը գոլեր չդարձան: Կարծում եմ, սա ԱՄՆ-ում մեր խաղերից լավագույնն էր»,ասել է Վան Գալը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում