Արբելոա. Պետք է շարունակենք տքնաջան աշխատել

Արբելոա. Պետք է շարունակենք տքնաջան աշխատել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան «Ռոմայից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ինքը և թիմակիցները պետք է շարունակեն մարզավիճակ հավաքել:

«Այժմ կարևոր է մարզավիճակ հավաքելը և խաղային ռիթմին կրկին սովորելը: Աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո ֆուտբոլիստներն աստիճանաբար միանում են թիմին, և մենք կրկին խաղային փոխհամաձայնեցվածություն ենք ձեռքբերում: Պետք է շարունակենք տքնաջան աշխատել: 

Ինչ վերաբերվում է Թոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի տեղափոխությանը, ապա նրանք երկուսն էլ հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք «Ռեալն» ավելի կուժեղացնեն»,-Արբելոայի խոսքը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում