Օչոան մոտ է «Մալագա» տեղափոխությանը
30/07/2014 14:30
Նմանատիպ
Հաջորդ շաբաթվա ընթացքում Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան կարող է դառնալ «Մալագայի» ֆուտբոլիստ:
«AS»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` Օչոան մերժել է Ֆրանսիայի առաջնության մի քանի ակումբների առաջարկներ, քանի որ ցանկանում է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում: Օչոայի գործակալ Խորխե Բերլանգան այս օրերին բանակցություններ է վարում «Մալագայի» հետ, և կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնություն ձեռքբերելուն:
Հիշեցնենք, որ Գիլյերմո Օչոան այժմ ազատ գործակալ է, քանի որ «Այաչոյի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել է այս տարվա հունիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում