Անդերսոն Սիլվան կմենամարտի Նիկ Դիազի հետ
30/07/2014 15:12
Նմանատիպ
UFC վարկածով միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան մենամարտելու է Strikeforce և WEC վարկածներով նախկին չեմպիոն Նիկ Դիազի հետ:
Բռցքամարտիկները ռինգ կբարձրանան հաջորդ տարվա հունվարի 31-ին, Լաս Վեգասում կայանալիք «UFC 183» շոուի ժամանակ: Այս մասին հայտարարել է UFC տնօրեն Դեյն Ուայտը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Քրիս Ուայդմենի հետ մարտում ստացած վնասվածքի պատճառով Սիլվան դեռևս ռինգ չի վերադարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում