Լեհաստանը կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար

Լեհաստանը կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար

Հունիսի 1-ից Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը կփակի Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ապրանքներով բեռնատարների տեղաշարժը լեհ-բելառուսական սահմանով։

Այս մասին է վկայում երկուշաբթի օրը հրապարակված կառավարության հրամանը, փոխանցում է ТАСС-ը։

«Հունիսի 1-ի կեսգիշերից (հինգշաբթի) Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված բեռնատարների, տրակտորների, կցասայլերի, այդ թվում՝ կիսակցորդների և ճանապարհային գնացքների համար Բելառուսի Հանրապետության սահմանով ապրանքների տեղաշարժը կկասեցվի մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Որոշումն արդեն հրապարակվել է «Официальный вестник»-ում և ուժի մեջ է մտել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում