Պաշտոնական. Ստեֆան դե Վրեյը տեղափոխվեց «Լացիո»

Պաշտոնական. Ստեֆան դե Վրեյը տեղափոխվեց «Լացիո»

Հոլանդիայի հավաքականի և «Ֆեյենորդի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարիերան շարունակելու է «Լացիոյում»: Այս մասին հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը, ով «Ֆեյերնորդում» հանդես էր գալիս 10 տարեկանից, տեղափոխության վերաբերյալ ասել է հետևյալը.

-«Լացիո» տեղափոխությունը լավ մտածված որոշում է, որը ես կայացրել եմ շատ ակումբների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո: Ամեն ինչ որոշվեց մի քանի օր առաջ: «Լացիոյի» ղեկավարությունն ինձ իր կազմում տեսնելու մեծ ցանկություն արտահայտեց, և ես համաձայնեցի:

Հավելենք` Հոլանդիայի հավաքականի կազմում դե Վրեյը մասնակցել է 19 խաղի և դարձել է Մունդիալ 2014-ի բրոնզե մեդալակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում