Կոսովոյում բախումների հետևանքով 25 խաղաղապահ է վիրավորվել

Կոսովոյում բախումների հետևանքով 25 խաղաղապահ է վիրավորվել

ՆԱՏՕ-ի շուրջ 25 խաղաղապահ զինծառայող, որ պաշտպանում էր հյուսիսային Կոսովոյի երեք քաղաքապետարանները, երկուշաբթի օրը վիրավորվել է սերբ ցուցարարների հետ բախումների ժամանակ, մինչդեռ Սերբիայի նախագահը բանակը դրել է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին գրել է Reuters-ը։

KFOR-ը՝ ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում, դատապարտել է բռնությունը։

«Ամբոխի ամենաակտիվ եզրերին դիմակայելիս իտալական ու հունգարական KFOR-ի կոնտինգենտի մի քանի զինվորներ ենթարկվել են ինքնաբուխ հարձակումների և հրկիզվող սարքավորումներիի պայթյունի հետևանքով ստացել են վնասվածքներ՝ կոտրվածքներով և այրվածքներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Շալայ-Բոբրովնիցկին հայտնել է, որ հունգարացի 7 զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել, և նրանք կտեղափոխվեն Հունգարիա՝ բուժման նպատակով։ Նա ասաց, որ վիրավորվել է 20 զինծառայող։

«Այն, ինչ տեղի է ունենում, բացարձակապես անընդունելի է և անպատասխանատու», – ասվում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հայտարարության մեջ:

«Կենսական է խուսափել Կոսովոյի իշխանությունների կողմից հետագա միակողմանի գործողություններից, և որ հարցում ներգրավյալ բոլոր կողմերն անհապաղ հետքայլ անեն՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ վիրավորվել է 52 սերբ, որոնցից 3-ը ծանր վիճակում են։

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին Սերբիայի նախագահ Վուչիչին մեղադրել է Կոսովոյի ապակայունացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում