ՀՀ-ում օտարերկյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ. դոլար
30/05/2023 13:19
Նմանատիպ
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։
Այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարել է Քերոբյանը։
Նա հիշեցրել է , որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում