Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի լայնածավալ զորավարժություններ՝ Air Defender 2023-ը, որոնք կդառնան դաշինքի պատմության մեջ ամենախոշոր նման վարժանքները, հայտնում է Spiegel-ը։

Նշվում է, որ զորավարժությունների 90%-ը նախատեսվում է անցկացնել Գերմանիայի տարածքում և Հյուսիսային ու Բալթիկ ծովերի առափնյա գոտիներով։

Զորավարժություններին կմասնակցեն մոտ 250 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնցից մոտ հարյուրը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերից։ Գերմանացի ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցի խոսքով՝ վարժանքները պետք է ցույց տան դաշնակիցների՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու պատրաստվածությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում