Է.Դանիելյանը միանձնյա առաջատար է դարձել Կազանի գրան-պրի մրցաշարում

Կազանում ընթացող կանանց Գրան-պրի մրցաշարի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտության մատնեց Տատյանո Կոսինցևային:

Հայ շախմատիստուհին միավորների քանակը հասցրեց 3-ի՝ դառնալով միանձնյա առաջատար:

Ինչպես հաղորդում է «Armsport.am»-ը, 5-րդ տուրում Դանիելյանը սևերով կմրցի Վիկտորիա Կլիմիտեի (Լիտվա) հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում