Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 31-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է, մայիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում