Մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը
Նմանատիպ
Արդեն մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը, հայտնում են Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Տեղեկատվության համաձան՝ իրականացվել են տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման և հուշարձանի անձնագրի նախագծի կազմման աշխատանքները: Ներկայացվում ենք «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:
1. Հերթական համարը 1
2. Հուշարձանի անվանումը – «Թռչկանի» ջրվեժ
3. Տիպը – Ջրագրական
4. Ենթատիպը – Ջրվեժներ
5. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները – Լոռու մարզ, Մեծ Պառնի համայնք, Չիչխան գետի վրա: X-440 7′ 2″; Y-400 54′ 57″
6. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը – Բարձրությունը ծովի մակարդակից 1786 մետր: Ջրի շիթի բարձրությունը 20-22 մետր, թափվող ջրերի լայնությունը 3-4 մետր, նվազագույն հոսքը 057խոր.մ/վրկ/դեկտեմբեր/,առավելագույնը 2,57խոր.մ/վրկ, միջինը 1,0 խոր.մ/վրկ:: Ջրերի թափման տեղանքը ծածկված է խոշոր ժայռաբեկորներով: Ջրվեժի տարածքը կազմված է միջին էոցենյան դարաշրջանի ավազաքարերից, կրաքարերից և տուֆոկոնգլոմերատներից: Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր:
7. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը – Պահպանական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.0 հա, համայնքային սեփականության արոտավայր: Տարածքի հարավային A հանգուցակետը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Չիչխան և Գետիկ գետերի հատման կետից 10մ հյուսիս-արևմուտք: A կետից սահմանագիծը (23.4մ) դեպի արևմուտք բլրի արևելյան լանջով միանում է B կետին: B կետից սահմանագիծը (36.7մ) դեպի հյուսիս-արևմուտք միանում է C կետին, այնուհետև դեպի արևմուտք՝ 57.5 մ եկարությամբ սահմանագիծը հասնում է D կետին: D կետից դեպի հյուսիս-արևմուտք սահմանագիծը (38.2մ) միանում է E կետին: B-C-D-E սահմանագիծը անցնում է ժայռերի վերին գագաթներով, իսկ սահմանագծից մինչև Չիչխան գետն ընկած տարածքները ամբողջությամբ զառիվեր լանջեր են: E կետից սահմանագիծը (78.7մ) դեպի հյուսիս հատում է Չիչխան գետը, անցնում գետի հանդիպակաց կողմը և միանում F կետին, այնուհետև դապի հյուսիս-արևելք (42.2մ), գրունտային ճանապարհի եզրով միանում G կետին: G կետից դեպի արևելք սահմանագիծը (37.6մ) բլրի լանջով միանում է H կետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ-արևելք, Չիչխան գետին զուգահեռ (73.7մ) հասնում է մինչև I կետ: I կետից իջնելով դեպի հարավ՝ սահմանագիծը (58.6մ) միանում է A հանգուցային կետին:
Պահպանվող տարածքի սահմանի ընդհանուր երկարությունը՝ 416.6մ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում