Նոր կառավարության կազմի քննարկումը մեկ օր ուշ կկայանա. ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել է

Այսօր նախատեսված էր անցկացնել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը, սակայն, հետաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 15-ը: Սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու է նոր կառավարության կազմը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է նիստի հետաձգման պատճառներին: Նրա խոսքերով՝ պատճառը զուտ կազմակերպչական է:

ՀՀԿ մամլո խոսնակը նաև նկատել է, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ ԳՄ նիստի օրերը փոխվում են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում