Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող
Նմանատիպ
Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև:
Չնայած «Սևիլիան» որոշակի տարածքային առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց մրցավարի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթում էր 1-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացել էր իտալական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ 29-ամյա արգենտինացին հանդիպման 35-րդ րոպեին գրավեց իսպանական թիմի դարպասը՝ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո։ Գոլից հետո անդալուսցիներն ավելի ակտիվ սկսեցին գործել, Ռակիտիչը մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, բայց Պատրիսիուին օգնեց դարպասաձողը և լուսատախտակին այդպես էլ հաշիվը մնաց անփոփոխ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից տասը րոպե անց՝ 55-րդ րոպեին, իտալական ակումբի պաշտպան Ջանլուկա Մանչինին աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Եվս տասը րոպե անց հռոմեացիները մոտ էին նորից հաշվի մեջ առաջ անցնելուն, բայց Բունուի տուգանային հրապարակում առաջացած քաոսային իրավիճակից իտալական թիմի ֆուտբոլիստները չկարողացան օգտվել։
Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Սա Եվրոպա լիգայի/ՈՒԵՖԱ-ի գավաթի վեց եզրափակիչներից երրորդն է, որում մասնակցում է «Սևիլիան», որտեղ անցկացվել են լրացուցիչ ժամանակ: Ընդհանուր առմամբ սա Եվրոպա լիգայի պատմության 10-րդ եզրափակիչն է, որը չի ավարտվել հիմնական ժամանակում։
Բայց այս խաղում հաղթողը չորոշվեց նաև լրացուցիչ ժամանակում և թիմերը մրցաշարի հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում. ավելի հաջողակ գտնվեցին Մենդիլիբարի սաները (4-1)։ Այսպիսով՝ «Սևիլիան» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ այս մրցաշարի հաղթող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում