Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար
Նմանատիպ
Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով փոփոխություններ կատարելու նախագծին: Լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:
Համաձայն կատարված փոփոխության պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`
նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2), սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի, սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն նախագծի ընդունման և սույն նախագծից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս) =6.090.240
83200 (Բազային աշխատավարձ) * 4.9 (գործակից) *12 (ամիս) = 4.892.160
83200 (Բազային աշխատավարձ) * 3.3 (գործակից) *12 (ամիս) = 3.294.720
Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքիտարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝ 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում