ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ
01/06/2023 14:20
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 55-րդը, Հրանտ Մելքումյանը` 95-րդը:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդ, Աննա Սարգսյանը` 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ թիմի կազմում, 14-րդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում