Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր գործող ակումբից։

Այս մասին հայտարարել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն:

«Ինձ համար մեծ պատիվ էր մարզել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին: Երկու օրից նա իր վերջին հանդիպումը կանցկացնի ՊՍժ-ի կազմում»,-ասել է մասնագետը:

Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից, որի կազմում 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 6 անգամ դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր։

Հիշեցնենք, որ մամուլում արդեն տրևական ժամանակ լուրեր են պտտվում այն մասին, որ Մեսսին կարող է վերադառնալ Բարսելոնա կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում