Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN
Նմանատիպ
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Տեղեկությունը հայտնել է ESPN-ի ֆրանսիացի լրագրող Ժուլիեն Լորենը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ շաբաթվա սկզբին տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց Բենզեմային Սաուդյան Արաբիայից 400 միլիոն եվրո արժողությամբ երկամյա պայմանագիր է առաջարկվել, նույնպիսի գործարք, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուին, որը միացավ «Ալ Նասրին» «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո:
35-ամյա կենտրոնական հարձակվողը «Բեռնաբեուում» անցկացրել է 14 մրցաշրջան՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն ու նվաճելով Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, 4 Լա Լիգայի տիտղոս և 2022 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը:
Sky Italian-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ 35-ամյա խաղացողը իր պաշտոնական որոշումը կկայացնի հինգշաբթի օրը:
2022-23 թթ․ մրցաշրջանում Կարիմը 42 խաղում դարձել է 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում