Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի պաշտոնական կայքը նույնպես ենթարկվել է հարձակման
Նմանատիպ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրենց պաշտոնական կայքի վրա երեկ երեկոյան հարձակում են գործել վեբ-հանցագործները: Բարեբախտաբար այժմ կայքը կրկին գործում է:
«Կարծիքներ կան, որ հարձակման հեղինակներն են Ադրբեջանական «խակերները»: Մեր ծրագրավորողները ամբողջ գիշեր կայքի վերականգնման աշխատանքներ են իրականացրել, և այժմ դրա գործունեությունը վերականգնված է, իսկ անվտանգությունը՝ ուժեղացված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ թուրք և ադրբեջանցի հաքերները կոտրել էին նաև «Արմենպրես» լրատվական գործակալության կայքը, «Blognews.am» պորտալը և «Բիլայն» բջջային օպերատորի պաշտոնական կայքը: Այս գիշեր կոտրվել էր նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը, և ադրբեջանցի հաքերները գրություն էին թողել, որ պատրաստվում են հարձակվել հայկական լրատվական կայքերի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում