Շվեյցարիայի պառլամենտը մերժել է Ուկրաինային զինելու օրինագիծը

Շվեյցարիայի պառլամենտը մերժել է Ուկրաինային զինելու օրինագիծը

Շվեյցարիայի խորհրդարանը հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին, մերժել է «Լեքս Ուկրաինա» անվամբ օրինագիծը, որը թույլ կտա երրորդ երկրներին Ուկրաինային փոխանցել իրենց շվեյցարական արտադրության զենքերը։

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ փաստաթղթին դեմ է քվեարկել 98 պատգամավոր, կողմ՝ 75։

Նախկինում Բեռնի կառավարությունը (Դաշնային խորհուրդ) մերժել էր Գերմանիայի, Իսպանիայի և Դանիայի խնդրանքը՝ զենք փոխանցել Ուկրաինային՝ վկայակոչելով ռազմական նյութերի մասին երկրի օրենքը, որն արգելում է զենք մատակարարել պատերազմական գոտիներ։

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը կարող է թույլատրել երկրում արտադրված զենքի վերաարտահանումը միայն բացառիկ դեպքերում, օրինակ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Սակայն այս տարբերակը բացառված է, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնությունը վետոյի իրավունք ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում