BRICS-ը դեմ է միակողմանի տնտեսական պատժամիջոցներին

BRICS-ը դեմ է միակողմանի տնտեսական պատժամիջոցներին

BRICS-ի երկրների Արտգործնախարարները նշել են միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հունիսի 1-ին տարածվել է Քեյփթաունում կայացած հանդիպման արդյունքներով։

Նշենք, որ BRICS-ը միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

«Նախարարներն ընդունել են միջազգային իրավունքը խախտող միակողմանի մոտեցումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչպես նաև նշել են, որ իրադրությունն է՛լ ավելի է բարդանում միակողմանի տնտեսական հարկադրական միջոցների պատճառով, ինչպիսիք են պատժամիջոցները, բոյկոտները, էմբարգոները և շրջափակումները», – ասված է տեքստում։

Նախարարական հանդիպումը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի նախագահությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում