ԱՄՆ-ը կարողացավ խուսափել դեֆոլտից

ԱՄՆ-ը կարողացավ խուսափել դեֆոլտից

ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 63 սենատոր, դեմ՝ 36-ը, հայտնում է AP-ն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Օրինագիծը թույլ է տալիս մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կասեցնել ԱՄՆ պետական պարտքի մակարդակը, որը սահմանվել է 31,4 տրիլիոն դոլար՝ բյուջեի ծախսերը սահմանափակելու դիմաց։

Համապատասխան պայմանավորվածությունը Բայդենը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին ձեռք են բերել այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է մինչև հունիսի 5-ը ծախսերը հոգալու պահուստների սպառման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում