Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի մարտկոցի կյանքի տևողությունը

Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի մարտկոցի կյանքի տևողությունը

iPhone-ի մարտկոցի կյանքը երկարացնելու համար օգտատերերը սարքի կարգավորումներում պետք է անջատեն 5G ցանցի որոնման ֆունկցիան:

Այս մասին ասել է տեխնոբլոգեր Պավել Աբրամովը՝ Rozetked YouTube ալիքում խոսելով սմարթֆոնների մարտկոցի կյանքը երկարացնելու լավագույն միջոցների մասին։

«Եթե ձեր հեռախոսում երևում է 5G ցանցի որոնման ֆունկցիան, և դուք գտնվում եք մի երկրում, որտեղ այն չի աշխատում, ապա հանգիստ կարող եք անջատել 5G ցանցի որոնումը։ Այս ֆունկցիան սովորաբար լռելյայն միացված է կարգավորումներում և հեշտությամբ կարելի է անջատել, որովհետև հենց այդպիսի ցանցերի որոնումն է, որը զգալիորեն ծախսում է սմարթֆոնի լիցքը», բացատրել է Պավել Աբրամովը։

Միաժամանակ նա խորհուրդ է տվել չանջատել Bluetooth-ն ու Wi-Fi-ը, չնայած այն հանգամանքին, որ շատերը վստահ են, թե այս ֆունկցիաները վատնում են մարտկոցի էներգիան, եթե դրանք ակտիվ են ֆոնային ռեժիմում։ «Bluetooth-ն ու Wi-Fi-ն անջատելը պարտադիր չէ։ Բոլոր անլար մոդուլները վաղուց արդեն էներգախնայող են»,- պարզաբանել է Աբրամովը։

Ըստ տեխնոբլոգերի՝ մարտկոցը խնայելու համար ավելի լավ է ուշադրություն դարձնել Apple-ի նոր գործառույթին՝ Always-On Display-ին։ «Միակ բանը, որ արժե iPhone 14 Pro-ում անջատել, Always-On Display-ն է, քանի որ այս ֆունկցիան գրեթե երբեք ձեզ պետք չի գալիս, բայց այն վատնում է մարտկոցը»,- ավելացրեց նա:

NEWS.am Tech-ն ավելի վաղ անդրադարձել էր սմարթֆոնների մարտկոցների լիցքավորման թեմային՝ մի քանի խորհուրդ տալով, թե ինչպես ճիշտ լիցքավորել հեռախոսը և երկարացնել մարտկոցի կյանքը։ Ըստ այդմ՝ հեռախոսը պետք է լիցքավորել մասնակի, ոչ թե ամբողջությամբ, պետք է խուսափել գիշերը լիցքավորելուց և այն չօգտագործել լիցքավորման ժամանակ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում