Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ «Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» արտահայտությանը
Նմանատիպ
Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին ու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, նշել է, որ Հայաստանն այս կոնֆլիկտում ոչ մի կողմի դաշնակիցը չէ։
«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում