Արբելոան ներողություն է խնդրել Կասիլյասից (լուսանկար)

Արբելոան ներողություն է խնդրել Կասիլյասից (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան ներողություն է խնդրել թիմի ավագ Իկեր Կասիլյասից:

Օրեր առաջ Արբելոան Twitter-ի իր պաշտոնական էջերում «Madridismo Subversivo»-ի նյութ էր հրապարակել, որում «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների վերաբերյալ հիացմունքով է գրված` բացառությամբ Իկեր Կասիլյասի:

«Կասիլյասը մադրիդցիների լեգենդն է, ով վերջին մրցաշրջանների ընթացքում ակումբ է բերում միայն տարաձայնություններ: Նա լավ վարքով աշխարհի լավագույն դարպասապահից վերածվել է ահավոր վարքով դարպասապահի, ում մնում է միայն հաջողություն մաղթել»,-գրված է եղել նյութում, որի հեղինակը լրագրող Կարլոս Ասենխոն է:

Կարլոս Ասենխոն Կասիլյասին մեղադրել է նաև «Ռեալի» վերաբերյալ ներքին տեղեկատվություն փոխանցում զուգընկերուհի Սառա Կարբոներոյին, ով ևս լրագրող է:

Հասկանալով, թե ինչ նյութ է հրապարակել` Արբելոան ներողություն է խնդրել` Twitter-ում հրապարակելով հետևյալ բովանդակությամբ լուսանկարը:

«Այն ամենից հետո, ինչ գրված է @madsubver-ից արված ռեթվիթում, ես ցանկանում եմ հայտարարել հետևյալը`

Ես սխալ եմ վարվել` հրապարակելով նյութ, որը ծայրից ծայր չեմ ընթերցել:

Ես երբեք թիմակիցներիս վերաբերյալ վատ չեմ արտահայտվել, և, իհարկե, մտադիր չեմ եղել դա անել ուրիշների միջոցով:

Ես ներողություն եմ խնդրում մեր ավագ Իկեր Կասիլյասից և բոլոր մադրիդիստներից, ում վիրավորել եմ:

Հույս ունեմ` դուք հիանալի կանցկացնենք ամռան ավարտը, իսկ մենք կկարողանանք ձեր ուրախացնել այս մրցաշրջանում

¡Hala Madrid!»

Հետևեք մեզ նաև Telegram-ում