«Ռեալը» խզեց պայմանագիրն Ազարի հետ․ նա կարող է ավարտել կարիերան

«Ռեալը» խզեց պայմանագիրն Ազարի հետ․ նա կարող է ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալը» փոխադարձ  համաձայնությամբ խզել է պայմանագիրը 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ։

Տեղեկությունը հարղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Ազարի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։

The Athletic-ի տվյալներով՝ Ազարը դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը։

Հիշեցնենք, որ «Ռեալում» անցկացրած չորս մրցաշրջաններում Ազարը խփել է 7 գոլ։

Մոլորակի ամենատաղանդավոր ու խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը համարվող Էդեն Ազարը անգլիական «Չելսիից» 115 մլն․ եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալը» 2019թ-ին։ Սակայն մշտական վնասվածքները թույլ չտվեցին բելգիացուն գտնել իր խաղը Արքայական ակումբում։ Նա բաց թողեց խաղերի մեծ մասը։

Ազարի տեղափոխությունը «Ռեալ» վստահաբար կարելի է համարել պատմության ամենաանհաջող տրանսֆերներից մեկը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում