Պաշտոնական․ Բենզեման հեռանում է Ռեալից

Պաշտոնական․ Բենզեման հեռանում է Ռեալից

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի 30-ին։

«Քարիմ Բենզեման «Ռեալի» կազմը համալրել է 2009 թվականին, երբ ընդամենը 21 տարեկան էր։ Նա առանցքային խաղացողներից էր մեր պատմության ոսկե դարում։ 14 մրցաշրջանի ընթացքում Բենզեման «Ռեալի» հետ նվաճել է 25 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 5 տիտղոս, 4 եվրոպական սուպերգավաթ, Իսպանիայի չեմպիոնի 4 տիտղոս, Իսպանիայի 3 գավաթ և 4 սուպերգավաթ։

Բենզեման 647 հանդիպում է անցկացրել «Ռեալում» և այդ ցուցանիշով 5-րդն է ակումբի պատմության մեջ։ 353 գոլով նա ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Բենզեման վաստակել է իրավունքը վճռել իր ապագան»,- նշվում է «Ռեալի» պաշտոնական հաղորդագրությունում։

Ավելի վաղ, իսպանական մամուլը գրել էր, որ Բենզեման կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» և կկնքի երկու տարվա պայմանագիր, որով կստանա տարեկան 100 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում