Ջոկովիչն ու Խաչանովը կխաղան իրար դեմ
05/06/2023 00:49
Նմանատիպ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի չորրորդ շրջանում հաղթել է պերուացի Խուան Պաբլո Վարիլյասին։ Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Փարիզում։
Խաղն ավարտվել է 6:3, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ սերբ երրորդ ռակետի։ Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կխաղա Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի (11-րդ ռակետ) հետ, որն ավելի վաղ կիրակի օրը 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1 հաշվով հաղթել էր իտալացի Լորենցո Սոնեգոյին։
36-ամյա Ջոկովիչը մեծ սաղավարտի մրցաշարերում տղամարդկանց մենախաղի հաղթանակների ռեկորդակիրներից մեկն է։ Սերբ մարզիկի և իսպանացի Ռաֆայել Նադալի հաշվին 22-ական տիտղոս կա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում