Գլոբալ տաքացումը սպառնում է աշխարհի պարենային անվտանգությանը
Նմանատիպ
Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով առաջիկա տասնամյակների ընթացքում 6-16 տարին մեկ երաշտ կգրանցվի ԱՄՆ և Չինաստանի ցորենի շտեմարան համարվող շրջաններում։ Սա լուրջ վնաս կհասցնի ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը։
Անոմալ եղանակային պայմանները համարվում են գլոբալ տաքացման հետևանք։ Գիտնականները նկատի ունեն անոմալ տաք եղանակները ձմռանը, ամռան տապը, տևական անձրևները, երաշտը և այլն։ Գլոբալ տաքացման հետևանք է նաև անցած տարի Եվրոպայում տեղի ունեցած հեղեղումները, այս տարի ԱՄՆ-ում և Եվրոպայում արդեն գրանցված շոգերը։
Ամերիկացի և եվորպացի գիտնականների խումբը ուսումնասիրել է, թե շոգը և եղանակային այլ անոմալիաները ինչպես են ազդում աշխարհի գյուղատնտեսական շրջանների, մասնավորապես, Արևմուտքի և Արևելյան Չինաստանի վրա։ Այս շրջանները համարվում են հացահատիկի շտեմարան։ Չինաստանը և ԱՄՆ-ը հացահատիկի արտադրությամբ համապատասխանաբար աշխարհում առաջինը և չորրորդն են։ Եվ գիտնականների կանխատեսումներով այս շրջաններում սռաջիկա տարիներին պարբերաբար երաշտ կդիտվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում