Թուրքիան նոր արտգործնախարար ունի

Թուրքիան նոր արտգործնախարար ունի

Այսօր կեսօրին Անկարայում՝ Թուրքիայի ԱԳՆ շենքում, տեղի է ունեցել գերատեսչության նոր ղեկավար Հաքան Ֆիդանի պաշտոնամուտի արարողությունը։

«Ես անչափ հպարտ եմ ԱԳՆ մաս կազմելու համար, այն էլ Թուրքական Հանրապետության ստեղծման հարյուրամյակի շեմին», -դիմելով արդեն նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուին և նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին՝ հայտարարել է նորանշանակ նախարարը։

«Միասին մենք ապահովել ենք մեր պետության գոյատևումը՝ պայքարելով արտերկրում գործող ահաբեկչական ցանցերի դեմ», – իր հերթին հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։

Նշենք, որ Մևլութ Չավուշօղլուն զբաղեցնում էր Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը դեռևս 2014թ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում