Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով

Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0.9%-ով։

Այս մասին գրում է «Բիզնես 24»-ը՝ հղում անելով Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեին։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 4.6%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-մարտ համեմատ աճել են 8.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 4.9%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 11.1%-ով։

Առողջապահության գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 4.3%-ով։

Տրանսպորտի գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 1.1%-ով։

Կապի ծառայությունների գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 0.3%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 10.3%-ով։

Կրթության գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 4.7%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 8.7%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ հունվար-մայիսի համեմատ աճել են 10.2%-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում