Հունիսի 26-ին ՀՀՇ-ն հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Այն ի գիտություն է ընդունվել թիվ 71 որոշմամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանրահավաքում ելույթ կունենա նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նաև ասել էր, որ այժմ Տեր-Պետրոսյանը զբաղվում է այգեգործությամբ և նրա առողջական վիճակը լավ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում