Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գներ․ ՀՀ ԿԲ

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գներ․ ՀՀ ԿԲ

Հունիսի 5-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 387.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.76 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.80 դրամով և կազմել 414.12 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է 1.37 դրամով և կազմել 148.11 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար:

Թանկարժեք մետաղների համար Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինը նվազել է 134.40 դրամով և կազմել 24445.09 դրամ: Արծաթի (XAG) գինն աճել է 4.96 դրամով և կազմել 297.40 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում