«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ
Նմանատիպ
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ:
Այս մասին են վկայում այսօր սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը։
«Ուղղակի հիդրոէլեկտրակայանն այլևս չկա, այն հավասարվել է Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակին»,- korrespondent.net-ի փոխանցմամբ պատմել է ականատեսը:
Նշենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով ուկրաինական Բախմուտի երկրամասում գտնվող «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։
Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում