Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Իթիհադ»-ի հետ: Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը տարածվել է երեկ՝ հունիսի 6-ին, գրում է ESPN-ն։

35-ամյա Բենզեման հեռացավ «Ռեալից» 2022-23 մրցաշրջանից հետո՝ 14 տարի «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելուց հետո։ Նա ակումբի համար խփեց իր վերջին գոլը կիրակի օրը «Ատլետիկ» ակումբի դեմ մրցաշրջանի վերջին խաղում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում