Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Նմանատիպ
Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսվում է 4.4 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակոմ է, որ նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացել է 0.3 տոկոսով:
Համաշխարհային բանը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատել է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 տոկոս տնտեսական աճ:
Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5 տոկոս:
Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճը կանխատեսում է 3.2 տոկոս, 2024-ին՝ 4.3 տոկոս, 2025-ին՝ 4.1 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում